Հայկական ժայռապատկերները ներառվելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Հայկական ժայռապատկերները առաջիկայում կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին ՀՀ մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պրոֆեսոր Հարալդ Մելլերը:
Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:
Նախօրեին Հասմիկ Պողոսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև պրոֆեսոր Հարալդ Մելլերը:
Վերջինս ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ տնօրեն Պավել Ավետիսյանի հետ ղեկավարում են Ջերմուկում և Սիսիանում 2011-ից մեկնարկած հայկական ժայռապատկերների հետազոտության հայ -գերմանական համատեղ ծրագիրը: Նախատեսված է ստեղծել հայկական ժայռապատկերների ինտերնետային տվյալների բազա, ինչը կօժանդակի նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը: 2012 թ. օգոստոսին փոքր քառաթիռ /կվադրոկոպտեր/ սարքի միջոցով կատարվել են օդային նկարահանումներ: Պրոֆեսոր Հարալդ Մելլերը հանդիպման ժամանակ դրանք ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի ուշադրությանը` հիշեցնելով, որ գործ ունեն ՀՀ մշակութային ժառանգության անգնահատելի արժեքների՝ հնագույն ժայռապատկերների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում