Տ.Ուրիխանյանը առաջարկում է պատգամավորների նյարդերի պահպանման ծախսեր նախատեսել
«Իսկ պատգամավորների նյարդերի պահպանման մասով կա՞ն հատկացված ծախսեր` տպիչներ, այլ սարքավորումներ գնելու համար»,- քիչ առաջ ԱԺ-ում 2011թ-ի պետբյուջեի կատարողականի ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը` հավանաբար, ակնարկելով, որ սարքավորումների բացակայությունը կամ դրանց հին լինելը պատգամավորների նյարդերի վրա է ազդում:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ անցած տարի Ազգային Ժողովն ընդամենը երկու տպիչ է գնել նիստերի դահլիճի համար և որ հավելյալ սարքավորումներ 2011թ-ին չեն գնվել ու նախատեսված չեն եղել:
«Բայց անհրաժեշտ են դրանք` պատգամավորի նյարդերը պահպանելու համար»,- ռեպլիկով հանդես եկավ Տիգրան Ուրիխանյանը:
Աշխատակազմի նոր ղեկավարին ուղղված նմանատիպ առաջարկությամբ էլ հանդես եկավ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը` նշելով, որ կառավարությունը դեմ է, որպեսզի բարձրանան ԱԺ պատգամավորների աշխատավարձերը, բայց ԱԺ աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերը անհրաժեշտ է, որ բարձրանան. «Այսպես այլևս չի կարող շարունակվել»,- ընդգծեց նա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ավելի ուշ իր ելույթում անդրադարձավ հնչեցրածին ու նշեց, որ կառավարությունը 2013թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ հարցին կանդրադառնա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում