Վայոց ձորի մարզպետը նախկին մարզպետի արարքից տեղյակ չէ. ոչինչ չի տեսել, ոչինչ չգիտի
Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը ՏԻՄ ընտրություններին նախկին ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանի արարքներից տեղյակ չէ, ոչինչ չի տեսել, ոչինչ չգիտի:
Թերթը հիշեցնում է, որ ըստ մամուլի հրապարակումների`նախկին մարզպետը սեպտեմբերի 23-ին քվեարկությունից հետո մտել է թիվ 39/01 ընտրատարածք, գլխով հարվածել է ոստիկանին, փորձել է քվեաթերթիկ վերցնել և այլն, ինչի առթիվ Եղեգնաձորի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում և պիտի ուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն:
«Ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ, այն տեղեկությունն ունեմ, ինչ մամուլում կա»,-նշել է Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ ՏԻՄ ընտրությունները Վայոց Ձորի մարզի բոլոր համայնքներում անցել են ազատ, արդար, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: