Ա.Աշոտյան. 12-ամյա կրթահամակարգի ձախողման մասին խոսելը ժամանակավրեպ է
Արդեն երրորդ օրն է, ինչ ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2011թ-ի պետական բյուջեի կատարողականը և գրեթե բոլոր գերատեսչությունները, ոլորտ առ ոլորտ նշում են, որ անցած տարի պետական բյուջեով հատկացված ծախսերը կատարվել են 99 տոկոսով: Բացառություն չէր նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած հաշվետվությունը. «Ոլորտում կատարված ծախսերը 2011-ին իրականացվել են 99 տոկոսով, իսկ 1 տոկսոսի չկատարման պատճառը աշակերտների և ուսանողների պլանավորված ու ճշգրտված թվի տարբերությունը, գնումների գործընթացում տնտեսած միջոցներն ու ՀԲ աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրի որոշակի խնայողություններն են»,- նշեց նախարարը:
Հաշվետու ժամանակահատվածը կարելի է հաջողված համարել, քանի որ պետական բյուջեի աջակցությամբ 125 համայնքներում լուծվել է նախակրթարանների խնդիրը և այդ ծրագրի շնորհիվ 1700 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն է ստացել: Կարևոր էր նաև այն, շարունակեց Ա.Աշոտյանը, որ հանրակրթության ոլորտում հաստատվեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը` անցում եղավ 12-ամյա կրթահամակարգի. «Անկախ նրանից, թե ինչպիսի դժգոհությւոնների ու քննադատությունների արժանացավ այն, ևս մեկ անգամ շեշտում եմ` 12-ամյա կրթությունը Հայաստանում այլընտրանք չունի. սա եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու հնարավորություն է»,- ընդգծեց ԿԳ նախարարը:
Ի դեպ, նա ավելացրեց, թե համաձայն չէ այն բոլոր գնահատականների հետ, թե ծրագիրը ձախողվել է, քանի որ դա ժամանակավրեպ է ու դուրս մասնագիտական քննարկումներից:
Անդրադարձ եղավ նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցների թվի ավելացմանը` 2011թ-ին դրանց թիվը հասել է 85-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան