Անհայտ անձը թալանել է «Չելսիի» հանդերձարանը
«Չելսիի» ղեկավարությունը դիմել է ոստիկանություն, երբ պարզվել է, որ ակումբի մարզաբազայում գտնվող հանդերձարանից կորել է 6 դրամապանակ, 9 բջջային հեռախոս և մի քանի ձեռքի ժամացույց: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Անձնական իրերի բացակայությունը նկատել են ֆուտբոլիստները` մարզումից հետո վերադառնալով հանդերձարան:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ այս նույն հանդերձարանում հայտնաբերվել էր դանակ, որն ակումբի աշխատակիցներից մեկին էր պատկանում: «Չելսին» աշխատանքից հեռացրել էր ևս մեկ աշխատակցի, ով անզգուշորեն նռնակ էր պայթեցրել, ինչի հետևանքով ողջ թիմն ու մարզչական շտաբն էվակուացվել էին:
Այժմ ֆուտբոլիստներն ուզում են անպայման իմանալ, թե ուր են անհայտացել իրենց պատկանող իրերը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Ակումբի մարզաբազայում գտնված տեսախցիկների նկարահանած կադրերը փոխանցվել են ոստիկանությանը, և արդեն տեղեկատվություն կա, որ գողը միայնակ է գործել ու ակումբի աշխատակազմի անդամ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա