Բաղդասարովը «Արմավիա»-ն վաճառե՞լ է իտալացիներին
Երեկ «Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ «Արմավիա» ընկերությունը սեփականատեր Միկա Բաղդասարովը վաճառում է մի իտալական ընկերության: Առայժմ հայտնի չէ, թե ինչ բաժնեմասի մասին է խոսքը, բայց օրերս նա իտալացիներին բերել է իր գրասենյակ և ծանոթացրել աշխատակազմի հետ:
Բաղդասարովի խորհրդական Ժասմեն Վիլյանը թերթի հետ զրույցում ասել է. «Չէի ասի, որ ամբողջությամբ վաճառված է, բայց Բաղդասարովը երբեք չի բացառել, որ կարող է ինչ-որ պահի ընկերությունը վաճառել: Ընդհանրապես նա այդպիսի քաղաքականություն ունի` զարգացնել ինչ-որ մի անհայտ ընկերություն և վաճառել»: