ՀԱԿ խմբակցությունը մարտյան դեպքերով զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ է դնում շրջանառության մեջ
Ազգային ժողովի Հայ Ազգային կոնգրես խմբակցությունն առաջիկա օրերին խորհրդարանում պաշտոնապես շրջանառության մեջ կդնի 2008-ի մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, հիշեցնելով, որ դա ՀԱԿ նախընտրական խոստումներից մեկն է:
Նրա ներկայացմամբ, հանձնաժողովի խնդիրն է լինելու 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին և զինծառայողներին հրազենային մանրմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի բացահայտումը, ինչպես նաև դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները, ինչպես նաև ուսումնասիրել ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականությանու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է նաև պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյանների ունեցած առնչությունները:
Ըստ ներկայացված նախագծի, հանձնաժողովն իրավունք ունի հարցումներ ուղղել հեաքննության և նախաքննության մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազությանը, որոնք հնարավրինս սեղմ ժամկետում պետք է տրամադրեն տեղեկություններ: Հանձնաժողովը, ըստ որոշման նախագծի, իրավունք ունի նաև հրավիրել պաշտոնյաների, հանրային ծառայողների, ինչպես նաև քաղաքացիների համաձայնությամբ նաև անհատների հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար, իր աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների: Հանձնաժողովի անդամները կարող են այցելել ձերվակալվածների կամ կալանավորվածների, հանձնաժողովն ունենալու է մեկական անդամ ԱԺ խմբակցություններից:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ տարբերություն կարող է լինել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի ու առաջարկվող հանձնաժողովի միջև: Գ. Ջհանգիրյանն ասաց, որ դրանք բովանդակային առումով լիովին տարբեր են և տարբեր հարցերի շուրջ պետք է ուսումնասիրություններ կատարեն ու եզրակացություն ներկայացնեն:
«Նախորդ հանձնաժողովի ստեղծման որոշման նախագծում նշված են երեք կետեր, որոնցից միայն մեկ կետն է որոշ չափով առնչվում մեր հանձնաժողովի նախագծի ուսումնասիրման առարկայի հետ»,-ասաց Ջհանգիրյանը, նշելով, որ իրենք զոհվածների հետ գործ չունեն, ինչպես նշված է եղել նախորդ հանձնաժողովի որոշման մեջ:
«Մենք գործ ունենք սպանությունների հետ, տուժածները զոհվածներ չեն, սրանք սպանություններ են: Մենք առաջարկում ենք պարզել սպանությունների հանգամանքները և այն գնատականները, որոնք տրվել են իրավապահ մարմինների հետ:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը ստեղծելու նախաձեռնությունը ՀԱԿ խմբակցությանն է և մյուս խմբակցությունների հետ բանակցություններ նախագծին միանալու ուղղությամբ դեռ չեն ընթանում:
«Որևէ քաղաքական ուժ չի ասում, եր մենք շահագրգռված չենք այդ հանցագործությունները բացահայտելու հարցում: Սա արդեն մեծամասնության խնդիրն է, ինքն արդեն պետք է կողմնորոշվի, թե ինչ է անում: Ես կարծում եմ, որ հենց նախագիծը պաշտոնապես դնենք շրջանառության մեջ, զուգահեռ բանակցություններ կվարենք, կարծում եմ, որ նախաձեռնությանը միացողներ պետք է որ լինեն: Իսկ եթե քիչ լինեն, կամ բացարձակ չլինեն, ինչին ես չեմ հավատում, ապա դա ևս գնահատական է մեր քաղաքական ուժերին », -հայտարարեց խորհրդարանականը:
Նշենք, որ նախորդ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, որ ստեղծվեց 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո, գլխավորում էր ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները