Կարեն Բեքարյան. Ադրբեջանի դեպքում մենք գործ ունենք անլուրջ պետության և հիվանդ հասարակության հետ

«Նշված թվերի մասին խոսելն առհասարակ ծիծաղելի է: Սա աննորմալ է, ընդ որում, բոլոր իմաստներով: Եթե դիտարկենք վերջին տարիների ընթացք ում տեղի ունեցած հսկայական չափերի աղետները, որոնք ծածկել են Ադրբեջանից 3 անգամ ավելի տարածք, ապա դրանց հետևանքով հասցված վնասների վերաբերյալ թվերը և Ադրբեջանի ներկայացրած թվերը, պարզապես համատեղելի չեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության միջպետական տնտեսական համագործակցության բաժնի փոխնախագահ Նատիգ Հասանովը հայտարարություն է տարածել այն մասին, որ պաշտոնական Բաքուն հաշվել է այն վնասը, որը, իբր, հանրապետությունը կրել է իր տարածքների «օկուպացիայի» արդյունքում: Հաշվարկված գումարը կազմել է 431,5 մլրդ դոլար:

Կարեն Բեքարյանը նաև նշեց, թե Ադրբեջանում սպասվող ընտրությունների շեմին` Սաֆարովի արտահանձնման գործընթացից հետո Ադրբեջանի իշխանություններին մեկ բան էր` մնում անել, այն է, թեժ պահել իրավիճակը, որ «սերիալը» չավարտվի…ու սկսվեց թվերի պատմությունը:

«Կարծում եմ, գործ ունենք մի քանի հիմնական հարցերի հետ:
Նախ` անդրադառնանք ավելի գլոբալ հարցի, այն է` վերջին շրջանում Ադրբեջանի պահվածքին: Իմ խորին համոզմամբ, Ադրբեջանը որդեգրել է քաղաքական գիծ, որի իմաստը կայանում է հետևյալում` ամեն ինչ անել, որպեսզի այսօր առկա ստատուս քվոն փոփոխության չենթարկվի, դրանով հանդերձ` փրկելով սեփական դեմքը սեփական հասարակության մոտ:

Բավական երկար ժամանակահատված ալիևյան կլանը սեփական ժողովրդին ստելու արդյունքում ստեղծել է մի շատ բարդ իրավիճակ, և հենց իր իսկ գործունեության արդյունքում` հայտնվել փակուղում: Ինչ՞ ունենք` փակ հասարակություն, գրեթե զրոյացված ժաղովրդավարական զարգացումներ, որի պայմաններում դեռևս սաղմնային փուլում կործանիչ հարված են ստանում ցանկացած, նույնիսկ ամենաչնչին ժողովրդավարական նկրտումները: Եվ այս ամենին զուգահեռ ընթացք է տրվում մի «սերիալի», որի հիմնական տրամաբանությունը կայանում է նրանում, որ պետությունն իր ամբողջ ռեսուրսները ծառայեցնում է «կորսված հողերը» ազատագրելու գործին: Ադրբեջանցիներին տրվում է հետևյալ ուղերձը. մի զարմացեք, որ ձեր բարեկեցությունը չի բարելավվում, չնայած մենք բավականին հարուստ երկիր ենք, մի զարմացեք նրա վրա, որ հիմա մենք մեզ չենք կարող թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին ժողավրդավարությունն է: Սակայն իրականում այդ «վեհ խնդիրը» չի լուծվում: Իրականությունն այն է, որ դրա համար նախատեսված գումարների առյուծի բաժինը մսխվում է: Այս ամենի արդյունքում առաջանում է մի շատ հետաքրքիր իրավիճակ: Երբ դու, այսքան տարիներ շարունակ ժողովրդին հրամցնում ես այս պատկերը, այնուհետև գնում ես պատերազմի, պետք է հաշվի առնես երկու կարևորագույն նկատառում: Առաջին` պատերազմը դա միշտ ֆորս-մաժոր է, այսինքն` դրա ընթացքն ու հետևանքները կանխատեսելի չեն: Երկրորդ` ակնհայտ է որ կայծակնային պատերազմ ու հաղթանակ պարզապես անհնար է, ելնելով ուժերի հավասարակշռությունից և տարաբնույթ այլ գործոներից: Հատևաբար, եթե դու դիմում ես նմանատիպ արկածախնդրության, քեզ «սրբելու» է քո իսկ ժողովուրդը: Ադրբեջանի պարագայում «սրբել» ասվածը, չի ենթադրում միայն իշխանության կորուստ: Այստեղ առկա է նաև կյանքի անվտանգության խնդիր: Անդրադառնանք այլ սցենարի. առկա է բանակցային գործընթաց, ինչն, իր հերթին, ենթադրում է որոշակի զիջումներ: Ստացվում է, որ դու խաբել ես սեփական ժողովրդին: Տասնյակ տարիներ սեփական ժողովրդի մեջ ներարկելով ռասիզմի, հայաֆոբիայի թույնը, դու պարզապես խաբել ես նրան: Եվ իհարկե ժողովուրդը հիշելու է իրականում մսխված ռեսուրսները կրկին դուրս է գալու ալիևյան կլանի դեմ: Սա նույնպես իշխանության կորստի տանող սցենար է:

Այս ամենից հետո Ադրբեջանի իշխանություններին մեկ բան է մնում անել, այն է, թեժ պահել իրավիճակը, որ «սերիալը» չավարտվի: Եվ պետք ասել, որ դա արվում է շատ ցինիկ մեթոդներով: Օրինակ` բարձրաստիճան այցերի ժամանակ շփման գծում սրացումներով: Պետք է ստիպել հասարակությանը անընդհատ զգալ այդ ահագնացող վտանգը, սակայն իրականում ոչինչ չանել, ոչ բանակցային գործընթացում, և ոչ էլ մտադրված կերպով պատերազմ սկսելու գործում: Ես պատահականորեն չեմ օգտագործում «մտադրված» բառը: Մենք պետք է հասկանանք, որ պարտերազմ կարող է ծնվել երկու ձևով. կողմերից մեկի կողմից պատերազմ սկսելու հրաման վերևից, այն է, նախագծված, նախատեսված պատերազմ, և սպոնտան պատերազմ` նույն շփման գծում սրացումների արդյունքում: Ադրբեջանի ղեկավարությունը չի դիտարկել դեպքերի նման զարգացումը: Նա չի պատտկերացրել, որ իր քայլերով դրդել է սեփական հասարակությանը այնպիսի ծայրահեղության, որ ինչ-որ մի պահի, կարող է կորցնել վերահսկողությանը գործընթացի նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարությունը, գործունեության որևէ այլընտրանք իրեն չի թողել:

Մյուս կողմից, եթե երկրի ղեկավարության քաղաքական գիծը սա է, որի շղարշի ներքո երկիրը մտնում է հերթական նախընտրական փուլ, նախընտրական գործընթացները այս ամենին ավելացնում են նաև սեփական տրամաբանությունը: Եվ ի՞նչ է անում ալիևյան վարչակարգը: Ներում և հերոսացնում է Սաֆարովին: Պատկերացնում ենք արդյոք, թե ի՞նչ դեր է ունենալու սա նախընտրական ժամանակահատվածում. սա այն նախագահն է, որ կարողացավ պոկել, ետ բերել, սեփական սպային: Սա, ի դեպ, PR-գործիք է, որը կարող է աշխատել միայն հիվանդ հասարակության մեջ: Ահավորն այն է, որ կարողացել են այս աստիճան փչացնել հասարակությունը: Պարզ է, որ չկա մի ժողովուրդ, որը չունենա առողջ ուժ: Եվ նույն ադրբեջանական հասարակությունը, իհարկե, շատ ավելի առողջ իշխանության և առողջ ապագայի է արժանի: Սակայն ներկայումս ադրբեջանական հասարակությանը հիվանդ է այնքան, որ Սաֆարովի էպիզոդը ամբողջ նախընտրական շրջանում կլինի ամենամեծ PR-գործիքի դերում:

Մյուս կողմից, Բաքվի վարչակարգը անընդհատ փորձելու է դիմացի կողմերի համբերությունը: Ալիևը բանակցային գործընթացից խուսափելու դեպքում միջազգային հանրությունից վտանգ է սպասում: Արդյունքում, ցանկություն կա ինչ-ինչ քայլերի կամ սադրանքների միջոցով հասնել նրան, որ ստեղծվի թվացյալ պատկեր, թե բանակցություններից հրաժարվողը հայկական կողմերն են: Սաֆարովի պարագայում դա չհաջողվեց. Հայաստանը դուրս չեկավ բանակցային գործընթացից: Սակայն սադրանքները և շանտաժը շարունակվում են: Ներկայումս էլ շարունակվում է այս հորինված թվի տեսքով: Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ սա նույնպես վերջին քայլը չէ: Տրամաբանությունը հուշում է, որ մինչև ընտրություններ նման քայլերի շարքը խտանալու է: Նման քայլերով Ալիևը լուծում է ստատուս քվոյի պահպանման և թվացյալ բարոյահոգեբանական վերելքով քարոզարշավ մուտք գործելու հարցերը:

Ներկայումս վարչակարգը նպատակ ունի, երկրի ներսում այս թվերը օգտագործել Սաֆարովի հերոսացումից հետո վերոհիշյալ «սերիալի» հերթական շարունակությունը ապահովելու գործում: Պետք է ցույց տալ սեփական ժողովրդին, որ իրենք կեցվածք ունեն, արդեն թվերի հաշվարկ են արել և այլն: Դրսում այս քայլով Ադրբեջանը փորձում է լուծել մեկ այլ խնդիր` շեղել ուշադրությու նը Սաֆարովի աղմուկից: Սաֆարովի խնդիր հետ կապված միջազգային արձագանքներին մենք բոլորս էլ ծանոթ ենք:

Սա է Ադրբեջանի ղեկավարության քաղաքական գիծը, եթե այն, իհարկե, քաղաքական գիծ կարելի է համարել:

Ինչ է սրանից հետևում: Նախ` մենք գործ ունենք շատ անլուրջ պետության հետ: Սակայն այդ անլրջությունը իր մեջ վտանգ է պարունակում և այն օր օրի մեծանում է:

Մենք պետք է շատ լավ պատկերացնեք այս ամենը և լինենք ավելի հավասարակշիռ ու զգոն և, միևնույն ժամանակ, էլ ավելի բարձրացնենք ԼՂՀ և նրա քաղաքացիների անվտանգության մակարդակը:

Իհարկե, նշված թվերի մասին խոսելն առհասարակ ծիծաղելի է, սակայն մի շարք գործոնների անդրադառնալու հարկ, այնուամենայնիվ, կա: Նախ` մեղմ ասած, խիստ զարմացնում է Ադրբեջանի կողմից ներկայացվող թվերի «տրաբանությունը»: Սկզբից, տարիներն առաջ խոսվում էր ինչ-որ 10 մլրդ.-ի մասին, անցյալ տարվա վերջերին սկսվեց ինչ-որ 100 մլրդ.-ի մասին խոսակցությունը, հիմա այդ թիվը անցել է 430 մլրդ.-ը: Սա աննորմալ է, ընդ որում, բոլոր իմաստներով: Եթե դիտարկենք վերջին տարիների ընթացք ում տեղի ունեցած հսկայական չափերի աղետները, որոնք ծածկել են Ադրբեջանից 3 անգամ ավելի տարածք, ապա դրանց հետևանքով հասցված վնասների վերաբերյալ թվերը և Ադրբեջանի ներկայացրած թվերը, պարզապես համատեղելի չեն:

Սակայն այստեղ կարևոր է նաև այն հագամանքը, թե սույն թվերի մասին ո՞վ և ամենակակարևորը` ո՞ւմ հետ է փորձում խոսել: Երբ որ պատերազմ հրահրողը փորձում է խոսել թվերով, ապա գլխավոր խնդիրը հենց ադրբեջանական հասարակության մեջ է: Իրականում հենց պատրերազմ հրահրողը պետք է փոխահատուցի բոլոր թվերը և կորուստները, այդ թվում նաև սեփական ժողովրդին: Այդ օրը կգա, սակայն Աստված գիտի, թե այդ պահին, որտեղ են լինելու Ալիևը ու նրա մերձավորները:

Եթե խոսքը վերաբերում է ԼՂՀ-ին առնչվող հարցին, ապա սույն հարցով պետք է խոսել ԼՂՀ իշխանությանների հետ: Իհարկե ոչ այսօր, այլ այն պահին երբ, դա կլինի պատեհ, այն է` առկա կլինեն հիմնահարցի լուծման բանալիները: Առավել քան վստահ եմ, որ Արցախը բավականին օբյեկտիվ հաշվարկով կունենա իր թվաբանությունը: Այստեղ հաշվի կառնվեն մի շարք գործոններ` թե պատերազմի հրահրումը, թե ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքները, թե փախստականների վերաբերյալ հարցերը:

Առկա է շատ կարևոր ևս մի հագամանք: Իսկ ինչո՞ւ է պետք հաշվի առնել միայն պատերազմը: Կարծես թե շատերը մոռանում են, որ պատերազմից առաջ եղել է մոտավորապես 70 տարվա մի ժամանակահատված, երբ Ղարաբաղը լինելով Խորհրդային Ադրբեջանի կազմում և կրելով խտրական քաղաքականությունից բխող բոլոր զրկանքները, կորցրել է իր հայազգի բնակչության մի ստվար զանգվածին: Նրանք ստիպված են եղել այդ խտրական քաղաքականության արդյունքում լքել Արցախը: Ստանալ սույն թվերը, խորհրդային մարդահամարների տվյալների և վիճակագրության առկայության պայմաններում, որևէ խնդիր չի ներկայացնում: Այս ժամանակահատվածում Արցախը լքած հայության թիվը անցնում է 300000-ից: Առկա է նաև այս անձնանց ունեցվածքի, բարոյահոգեբանական զրկանքների փոխհատուցման խնդիրը:

Առկա է նաև ՀՀ-ի հետ նմանատիպ խնդիրների առանձին փաթեթ: Հրահրված պատրերազմին իր ամբողջ սահմանային գոտով ստիպված է եղել մասնակցել նաև Հայաստանը:

Վերջապես, առկա է մի շատ հետաքրքիր գործոն ևս: Իսկ միգուցե Ալիևը փորձում է գումար աշխատել նաև բանակցային գործընթացում իր զիջումների հաշվին: Ամեն ինչից փող աշխատելու մոլուցքը, ինչ-որ պահի վեր է ածվում բնավորության: Սա նաև որոշակի մեսիջ է պարունակում հանրությանը, ինչու չէ, նաև միջնորդներին, առ այն, որ նրա հետ արժե թվերով խոսել: Այս պարագայում խոսքը չի գնում փոխհատուցման մասին: Այս ամենը փաթեթավորվել է որպես փոխհատուցում: Իսկ այս ամենին սպասվող արձագանքը բոլորս էլ գիտակցում ենք»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}