Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ
Սան Պաուլոյում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտ» վարպետների մրցաշարի 2-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Այժմ նա իր ակտիվում 4 միավոր ունի և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Առաջատարը` Ֆաբիանո Կարուանան, հաշվետու տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց` պարտության մատնելով Սերգեյ Կարյակինին: Նա 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մյուս պարտիայում Մագնուս Կառլսենը հաղթեց Ֆրանցիսկո Վալեխոյին և 3 միավոր արդյունքով բարձրացավ 3-րդ տեղ:
Անանդը վաստակել է 2, Վալեխոն` 1 միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է առայժմ միավոր չունեցող Կարյակինը:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Վալեխոն է: Կարուանան կխաղա Անանդի, Կառլսենը`Կարյակինի հետ: