Թուրքիայում հանրակրթական դպրոցները վերածվել են կրոնական դպրոցների
Թուրքիայում դպրոցները վերածվել են կրոնական դպրոցների: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալությունը: Շատ ծնողներ անակնկալի են եկել այն բանից, երբ հայտարարվել է, որ այս ուսումնական տարվանից սկսած դպրոցները դառնալու են կրոնական դպրոցներ` իմամ հաթիբ դպրոցներ: Այս բարեփոխումն ի կատար է ածում իսլամիստական կառավարությունը:
«Դպրոցում աղջիկներին ասել են, որ պետք է գլխաշորեր և երկար շորեր կրեն: Սակայն ոչ ոք դա չի ուզում, մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները աշխարհիկ կրթություն ստանան»,- նշել է ծնողներից մեկը:
Աղբյուրը նշում է, որ իմամ հաթիբ դպրոցն ավարտել է նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Կառավարությունը չի հերքում, որ նա նման նպատակներ ունի: Ավելին, Թուրքիայի վարչապետ Էրդողանը կտրուկ քննադատել է այս ծրագրի քննադատողներին: Իսկ այս ամենը մեկ բան է ապացուցում, որ կրթական այս ծրագիրը կարող է հասարակության համար մարտի թատերաբեմ դառնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան