Հասարակություն 14:20 27/09/2012

Լեփսիուսը բարոյական սկզբունքները վեր դասեց Գերմանիայի ազգային շահերից

Գերմանական «Պոտսդամեր նոյեսթե նախրիխթեն» (Potsdamer neueste Nachrichten` «Պոտսդամի ամենաթարմ նորություններ») պարբերականը «Քաղաքացիական արիության ակտ» վերնագրով ծավալուն հարցազրույց է հրապարակել Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի (Լեփսիուսհաուզ) տնօրեն, լրագրող, ռեժիսոր Ռոլֆ Հոզֆելդի հետ: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը, դրա դատապարտման գործում գերմանացի ականավոր գիտնական ու հասարակական գործիչ Լեփսիուսի ներդրմանը:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Լեփսիուսհաուզի ղեկավարի հետ հարցազրույցը:

Ռոլֆ Հոզֆելդը հայերին ու ցեղասպանության դեմ պայքարին Յոհաննես Լեփսիսուսի նվիրվածության մասին:

-Պարոն Հոզֆելդ, Ձեր կարծիքով ո՞րն է Յոհաննես Լեփսիուսի բացառիկությունը` որպես գերմանացի գործիչ:

-Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիայում հայերի նկատմամբ ցեղասպանության մասին բացահայտ խոսելու հնարավորություն չկար: Այն իրականացվում էր Օսմանյան կայսրությունում` Գերմանիայի այդ տարիների դաշնակից երկրում: Դա մարդկության դեմ մեծագույն հանցագործություններից մեկն էր: Չնայած գերմանական կառավարությունն ու ազդեցիկ շրջանակները հաստատապես տեղեկացված էին եղելությանը, սակայն որևէ հրապարակային հայտարարություն չկար: Յոհաննես Լեփսիուսը մասնավոր նախաձեռնությամբ Պոտսդամում 20 000 տպաքանակով Թուրքիայում իրականացվող ցեղասպանության մասին զեկույց է հրապարակում, և պատերազմի տարիներին թարգմանում է տարբեր լեզուներով: Սա քաղաքացիական արիության մի ակտ էր` նման նահատակության: Լեփսիուսն իր քրիստոնեական բարոյական սկզբունքները վեր դասեց պատերազմող Գերմանական Ռայխի ազգային շահերից: Սա մի մեծ բացառիկ իրողություն է:

-Լեփսիուսը ստիպված էր իր գրառումները գաղտնի անել, քանի որ այդ ժամանակ նաև գրաքննություն կար:

-Միաժամանակ, սակայն, պետք է նշել, որ գրաքննությունը դեռ այնպես արդյունավետ չէր գործում, ինչպես նացիոնալ-սոցիալիզմի տարիներին էր: Որոշակի քայլեր ձեռնարկվեցին միայն այն բանից հետո, երբ Լեփսիուսն արդեն տարածել էր իր զեկույցը: Այնուհետև, նա հանդիպեց անախորժությունների ու դժվարությունների և այդ պատճառով 1917 թվականին տեղափոխվեց Հոլանդիա: Պատերազմի մնացած հատվածը նա արտերկրում անցկացրեց:

-Իր նվիրվածության հարցում ինչպիսի՞ դեր է ունեցել Լեփսիուսի աստվածաբան լինելը:

-Լեփսիուսի համար շատ կարևոր էր, որ նա որպես երիտասարդ մարդ ու քահանա (պաստոր) Երուսաղեմում կապ էր հաստատել ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից ժամանած միսիոներների հետ, ովքեր լիբերալ-ինտերնացիոնալիստական մոտեցումներ էին դավանում: Սա մեծ ազդեցություն է թողել նրա վրա, ձևավորել է նրա աստվածաբանական եսը: Այս ուղղության համար միջազգային օրինապաշտ կարգ էր «Աստծո երկրային թագավորությունը»:

-Իսկ ինչո՞ւ է Լեփսիուսն այդքան մեծ հետաքրքրություն դրսևորում հայերի ճակատագրի հանդեպ:

-Նրա հայրը հայտնի արևելագետ էր, ով Արևելքում հրաշալի կապեր ուներ: Նրա ընտանիքում Արևելքի ու արևելյան քրիստոնյաների թեման միշտ էլ շոշափվել է: Երուսաղեմում, որն այն ժամանակ պատկանում էր Օսմանյան կայսրությանը, նա նաև հանդիպել է հայերի, որոնց հետ անձնական կապեր է հաստատել: Այնպես որ զարմանալի չէ, որ նա հետաքրքրված էր 1895 թվականի մեծ ջարդերով, որոնք 100 000-ավոր մարդկանց կյանք էին խլել: Նա այնուհետև շրջել է Թուրքիայում, զրուցել վերապրածների հետ ու հետագայում գրել «Հայաստան և Եվրոպա. մեղադրական եզրակացություն» գիրքը, որն իր շեշտադրմամբ նման է Էմիլ Զոլի «Ես մեղադրում եմ»-ին: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: Դժվար թե այդ ջարդերի պարզաբանման համար Եվրոպայում որևէ մեկն ավելի շատ բան արած լինի, քան արել է Յոհաննես Լեփսիուսը:

-Գրող Ֆրանց Վերֆելը նրան անվանել է «հայերի պահապան հրեշտակ»:

-Դրանով Վերֆելը նկատի է ունեցել Լեփսիուսի հսակայական անձնական նվիրվածությունը հայերին: Դա վերաբերում է նաև լայնածավալ օգնության կազմակերպմանը, որն իրականացվեց 1896 թվականից մինչև պատերազմը: Վերֆելը Լեփսիուսին հիշատակում է իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում: Գլուխներից մեկը նվիրված է 1915 թվականին Ստամբուլում Լեփսիուսի շրջագայությանը:

-Քաղաքական դասը, սակայն, Լեփսիուսի զեկույցն ուշադրության չարժանացրեց:

-Չի կարելի ասել, թե զեկույցն առհասարակ ուշադրության չարժանացավ: 1890-ական թվականներին Հայաստանը քննարկման թեմա էր, հատկապես Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեպքում: Համաշխարհային պատերազմի ընթացքում իրավիճակը փոխվեց, բոլոր քաղաքական կուսակցությունները համեմամատաբար լուռ էին, մերոնք ցանկանում էին համերաշխություն դրսևորել: Բացի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Կարլ Լիբկնեխտից, ով Լեփսիուսից տեղեկություններ ստանալուց հետո 1915 թվականին Ռայխստագին փոքրիկ հարցում էր արել:

-Ցեղասպանության չափերն այնպիսինն էին, որ մինչ այդ երբևէ չէ՞ր եղել:

-Գերմանիայի կառավարությունը առնվազն 1915 թվականի հուլիսի 7-ից սկսած իմացել է, թե այնտեղ ինչ է տեղի ունենում: Նաև այն, որ տեղի ունեցողը բնաջնջման հետևողական քաղաքականություն է:

-Կարելի՞ է արդյոք Հայոց ցեղասպանությունը դիտարկել որպես Հոլոքոստի նախերգանք:

-Մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունները դժվար է համեմատության մեջ դնել: Սակայն կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանությունը նույնպես նման պարանոիկ մտքերի հետևանք է: Օսմանյան կայսրությունում տեղ գտած իրադարձությունները ծայրահեղ ազգայնամոլության ու էթնիկ զտումներ իրականացնելու ցանկության հետևանք էին: Միատարր թուրքական ազգ կերտելու փորձը ի ցույց է դնում նացիստների հետ որոշ զուգահեռներ: Ցեղասպանությունները միշտ էլ հիմնված են էթնիկական միատարրության մասին երևակայությունների և ենթադրյալ ներքին թշնամիների մոգոնման վրա, երջանիկ ապագա ունենալու համար որոնցից պետք է ազատվել:

-Հայոց ցեղասպանության ծավալներն ինքնին խոսուն են:

-Այստեղ, ըստ էության, առաջին անգամ երևում է, թե ինչի է ընդունակ ազգայնամոլությունը: Մարդկության պատմության մեջ առաջին անգամ ի ցույց դրվեց հիմնական սկզբունքը: Սա համադրելի է այն բանի հետ, ինչ հետագայում արեցին նացիստները:

-Որքանո՞վ է կարևոր Լեփսիուսհաուզը որպես հուշարձան:

-Սա միայն հուշարձան չէ: Լեփսիուսի կյանքի ու գործունեության, Հայոց ցեղասպանության մասին մշտական ցուցադրություններին զուգահեռ այստեղ աշխատում են հետազոտողները, նաև կազմակերպվում է քաղաքական կրթություն: Մենք համագործակցում ենք Պոտսդամի համալսարանի և Մովսես Մենդելսոն կենտրոնի հետ: Մենք հսկայական գիտա-հետազոտական գործունեություն ենք իրականացնում:

-Թուրքիայում պաշտոնատար անձինք ժխտում են Հայոց ցեղասպանությունը: 2001 թվականին Պոտսդամի այն ժամանակվա քաղաքապետ Մաթիաս Պլատցեկը բազմաթիվ բողոքի նամակներ էր ստանում` կապված Լեփսիուսհաուզի վերանորոգման հետ: Այսօր էլ թշնամանք կա՞:

-Անցած տարի Լեփսիուսհաուզի բացման ժամանակ ոչ մի բողոք չի եղել: Իրականում թուրքական դեսպանությունը ոչ մի արձագանք չի տվել: Երևում է` այսօր առավել դիվանագիտական մոտեցում է, քան նախկինում էր:

-Ցեղասպանության ընկալման առումով Թուրքիայում ինչ-որ փոփոխություն եղե՞լ է:

-Թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Բայց Թուրքիան ոչ թե միասեռ դաշինք է, այլ` բազմազանություն ունեցող հասարակություն: Թուրքական մի քանի համալսարաններում սովորում են ցեղասպանության մասին ու քննարկում այն: Կան նաև թեման շոշափող հրապարակումներ: Բեռլինի արտգործնախարարության քաղաքական արխիվից փաստաթղթերի թուրքերեն թարգմանությունը թերթերում էական լրագրողական արձագանքների հանգեցրեց, ի տարբերություն 1919 թվականին Գերմանիայում եղած արձագանքի, երբ Լեփսիուսն իր զեկույցով ու փաստաթղթեր հավաքելով շատ գերմանացիների աչքերը բացեց:

-Միևնույն ժամանակ համարվում է, որ Լեփսիուսը անորոշ է խոսել Գերմանիայի կողմից դեպքերի զարգացմանը հետևելու մասին:

-Առկա են հաճույքով քողարկված շշուկներ, որոնք սակայն նրա զեկույցի վրա չեն ազդել: Խոսքը նրա «Գերմանիա և Հայաստան» հրապարակման մասին է, որը լույս է տեսել Գերմանիայում պատերազմից հետո: Դա արտգործնախարարության դիվանագիտական հաշվետվությունների ընտրանի է: Եթե մեղմ ասենք, ապա այնտեղ գործ ունենք կանխակալ ընտրության հետ: Որևէ հիմք չկա կարծելու, թե Լեփսիուսը ցանկացել է հիմնովին թաքցնել ինչ-որ բան: Վերջին հաշվով կազմվել է Օսմանյան կայսրությունից դիվանագիտական գրագրության մի բանաքաղություն (կոմպիլյացիա), որտեղ ակնհայտորեն փորձ է արվել թաքցնել գերմանական մասնակցությունը:

-Կան նաև որոշ կողմեր, ովքեր Լեփսիուսին հակասեմականության մեջ են մեղադրում:

-Մենք 2011 թվականին Պոտսդամի Մովսես Մենդելսոն կենտրոնի հետ համատեղ ուսումնասիրեցինք Լեփսիուսի ենթադրյալ հակասեմականությունը: Արդյունքում ակնհայտ դարձավ, որ Լեփսիուսը հետևողական հակասեմական չէր: Դա առավել ակնհայտ երևում է այն հանգամանքից, որ անգամ իր աստվածաբանության մեջ նա իր ժամանակներին բնորոշ հակահուդդայականություն չէր դրսևորում: Լեփսիուսը մեկն էր նրանցից, ով Թեոդոր Գերցլին հրավիրեց Բազելում կայանալիք սիոնիստների առաջին կոնգրեսին:

-Միշտ հարց է ծագում նաև հակաժողովրդավարական հայացքների առումով:

-Թեմայի շուրջ Լեփսիուսն առաջին անգամ իր տեսակետն արտահայտել է Մաքսիմիլան Հարդենսի «Ապագա» թերթում: Դա Գերմանիայում աճող ազգայնամոլության մասին էր, որն այն ժամանակ տեղափոխվեց նաև համաշխարհային քաղաքականության հարթություն: Իր ժամանակին նա բավականին հստակ դեմ է եղել գերազգայնականությանը` ի հաշիվ բարոյաքաղաքական սկզբունքների: 1900 թվականին այս հարցի շուրջ մեծ վեճ է եղել Լեփսիուսի ու Ֆրիդրիխ Նաումանի միջև: Լեփսիուսը ներկայացնում էր բարոյական ինտերնացիոնալիստական դիրքերը, Նաումանը` գերմանական աշխարհի ու ուժային քաղաքականության տեսակետը: Լեփսիուսը նաև բացահայտ կերպով ողջունել է 1918 թվականի նոյեմբերյան հեղափոխությունը: Բայցևայնպես հետագա ճգնաժամի ու գնաճի տարիներին նա Վայմարյան հանրապետության կայուն համակարգ լինելու առնչությամբ կասկած է հայտնել:

Պատրաստեց` Արմեն Մինասյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}