Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը պատրաստ է երկխոսել ԱՄՆ-ի հետ
Իրանը պատրաստ է երկխոսել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Նյու Յորքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը, պատասխանելով իրանա-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների բացակայության մասին «Նյու Յորք Թայմզի» լրագրողի հարցին, նշել է. «33 տարի առաջ ԱՄՆ-ն միակողմանիորեն Իրանի հետ խզեց դիվանագիտական հարաբերությունները: Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է արդարության պայմաններում, փոխադարձ հարգանքի հիման վրա բանակցել առկա խնդիրների շուրջ»:
«Իրանն ընդդեմ ԱՄՆ ժողովրդի երբևէ ամենափոքր գործողություն նույնիսկ չի կատարել, այն դեպքում, երբ ԱՄՆ կառավարությունն ընդդեմ Իրանի ժողովրդի՝ բազմաթիվ գործողություններ է կատարել»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքում ամերիկյան համալսարանների մի շարք դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցին, պատասխանել էր. «Երկու մեծ և հզոր երկրներն արդեն 33 տարի է, ինչ դեմ առ դեմ կանգնած են միմյանց առջև, սակայն ներկայում միջազգային հարաբերություններն այլ պայմաններ են թելադրում: Ես այն անձանցից եմ, ով համոզված է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա իրավիճակը հնարավոր չէ շարունակել, ուստի պետք է այդ իրավիճակը կարգավորվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում