Անժելա Սարգսյանի «տղամարդու» դատը հետաձգվել է
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պոռնոսկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի գործով դռնփակ դատական նիստը չի կայացել: Այդ մասին Panorama.am-ի տեղեկությունը հաստատեց նաև Արայանի փաստաբան Կիմա Սարյանը` տեղեկացնելով, որ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ Կարեն Արայանի դատավարությունը, որը երկար ժամանակ փակուղում էր հայտնվել, շուտով կավարտվի: Դատավարության ընթացքում արդեն իսկ հարցաքննվել են բոլոր վկաները և գործընթացը մտել է դատական ապացույցների հետազոտման փուլ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանն ասել էր, որ այժմ գոհ է դատական պրոցեսից:
Կարեն Արայանը մեղադրվում էր պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու համար և նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածի հատկանիշներով:
Անժելա Սարգսյանի «տղամարդու» դատավարությունը դուրս է եկել փակուղուց
Ո՞ր պաշտոնյաներն են հովանավորում Անժելա Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները