Արցախի նոր կառավարությունն այսօր կգումարի անդրանիկ նիստը
Այսօր տեղի կունենա ԼՂՀ նոր կառավարության անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին: Հաստատվել է կառավարության հետևյալ կազմը.
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ
Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար
Արարատ Աշոտի Դանիելյան` արդարադատության նախարար
Լևոն Ստեփանի Մնացականյան` արտադրական ենթակառուցվածքների նախարար
Կարեն Համբարձումի Միրզոյան` արտաքին գործերի նախարար
Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան` գյուղատնտեսության նախարար
Սլավիկ Արմիկի Ասրյան` կրթության և գիտության նախարար
Նարինե Էդուարդի Աղաբալյան` մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Մովսես Հրանտի Հակոբյան` պաշտպանության նախարար
Նարինե Կառլենի Նարիմանյան` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան` քաղաքաշինության նախարար
Սպարտակ Ապետնակի Թևոսյան` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: