Դիարբեքիրի քաղաքապետը ցանկանում է գալ Երևան և ծաղիկներ դնել Ցեղասպանության զոհերի հուշակոթողին
Թուրքիայի Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքում հրավիրվել էր կլոր սեղան Հայաստան-Թուրքիա թեմայով, որին մասնակցել են հայ և թուրք լրագրողներ: Ըստ թուրքական մամուլի` կլոր սեղանից հետո Հայաստանից Թուրքիա մեկնած հայկական պատվիրակությանն ընդունել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Վերջինս նշել է, որ Դիարբեքիրի համար ներդրած լումա, թափած քրտինք ունեն ոչ միայն թուրքերը, այլ նաև հայերը, քրդերը, ասորիները և այլք:
Բայդեմիրը հայերին կոչ է արել վերադառնալ Դիարբեքիր` ասելով. «Մենք մերժում ենք օգտվել ջարդարարությանը մասնակցած մեր պապերի ժառանգությունից: Վերադարձեք դուք: Ինձ արգելված է արտերկիր գնալ: Եթե մի օր հանվի այդ արգելքը, շատ կուզենամ Երևան գնալ, Դիարբեքիրից մի փունջ ծաղիկ տանել և դնել զոհերի հուշակոթողին: Իմ ամենամեծ երազանքներից մեկն այն է, որ Թուրքիայում կանգնեցվի հայերի, թուրքերի, ասորիների, ինչպես նաև բոլոր հալածված ժողովուրդների համատեղ մի հուշարձան»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում