«Եվրասիանեթ». Դժվար կլինի հայ գրոսմայստերներին` Բաքու գնալ, երբ այնտեղ կացնասպանն ազատ շրջում է
«Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և հանդես է եկել «Հայաստանն ու Ադրբեջանը շախմատ են խաղում, ոչ թե պատերազմ» խորագրով վերլուծական հրապարկմամբ:
«Եվրասիանեթ»-ը գրում է, որ աշխարհի լավագույն շախմատ խաղացող երկիրը` Հայաստանը, պետք է լուրջ «զոհաբերության» գնա: Երկու իրական մեծ խաղերը տեղի կունենան Հայաստանի «թշնամի հարևան», հակահայկական երկրում` Ադրբեջանում: Իսկ Հայաստանում սպորտի պաշտոնյաները սպառնացել են, որ կբոյկոտեն:
ՖԻԴԵ-ի որոշմամբ, շախմատի 2015թ. աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Հայաստանը և հայերը` «ԲԻ-Բի-Սի» լրատվական գործակալության կողմից ճանաչվել են աշխարհի ամենախելացի երկիրը և ազգը, սակայն այս երկիրը պատրաստ չէ իր շախմատիստներին ուղարկել «թշնամու» երկիր:
Աղբյուրը նշում է, որ երկու պետությունների հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի տարածքի համար երկար ժամանակ փակուղի են մտել: Իսկ թշնամությունն էլ ավելի է սաստկացել, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցյալ ամիս ներում շնորհեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին:
Իհարկե, դժվար կլինի հայ գրոսմայստերների համար Բաքու գնալ և իրենց ուշադրությունը սևեռել խախատախտակի վրա, երբ այնտեղ կացնասպանն ազատ շրջում է:
«Ադրբեջանի սպորտի ներկայացուցիչներն իրենց հերթին խոստացել են ապահովել հայ շախմատիստների անվտանգությունը: Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը նշել է, որ Հայաստանը Բաքվում մասնակցել է բռնցքամարտի մրցումների` առանց որևէ միջադեպի»,-գրում է աղբյուրը:
«Շախմատը դա բռնցքամարտ կամ ֆուտբոլ չէ, որ պայքարես կամ էլ վազես: Պետք է նստել և ժամերով մտածել և պարզապես այն չես կարող անել, երբ դու ճնշված ես»,- ի պատասխան ադրբեջանական կողմից հնչած հայտարարությունների նշել է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Թավադյանը,-մեջբերել է «Եվրասիանեթ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները