«Ոսկե ծիրան» կինոփառատոնն արժանացել է «Միջազգային աստղ որակի համար» մրցանակի
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն արժանացել է «Միջազգային աստղ որակի համար» մրցանակի` «Ոսկե» անվանակարգում (International Star Award for Quailty, GOLD Category, Geneve, 2012), հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանրային կապերի բաժնից: Հեղինակավոր մրցանակը սահմանված է «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից` համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև):
Ամենամյա մրցանակն կշնորհվի արդեն 37-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներում և սեկտորներում գործող կազմակերպություններին: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ժնևում` ՄԱԿ-ի Եվրոպական կենտրոնական գրասենյակում` սեպտեմբերին 30-ին:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004-ին: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները այս փոփոխվող աշխարհում իմաստ որոնելիս, աստիճանաբար ավելի ու ավելի քիչ սահմաններ ճանաչող աշխարհում վերահաստատվելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում