Կառավարությունը հաստատեց ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, եկամուտների գծով այն կկազմի 1 տրիլիոն 59 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 183.1 մլրդ դրամ, դեֆիցիտը` 124 մլրդ դրամ:
Նշվեց նաև, որ ՀՀ կենտրոնական բանկին՝ 2013 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել են 12-ամսյա գնաճի 4+/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:
Հիշեցնենք, որ 2012-ի բյուջեի եկամտային մասը կազմում է 911,6 մլրդ դրամ, ծախսային մասը` 1041 մլրդ դրամ, դեֆիցիտը` 132,5 մլրդ դրամ: