Վարդան Ղուկասյանը նկարագրել է իրեն. Ես թռնող չեմ, ես թռցնող եմ (տեսանյութ)
«Հերյուրանք է, իմ կողմնակիցները, ովքեր, որ իրենց թեկնածությունն առաջադրել էին, բոլորն էլ անցել են», -Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով մի հարցի, հպարտացել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նա նաև հորդորել է լրագրողներին այցելել Գյումրի, շփվել հասարակ մարդկանց հետ և հենց տեղում իմանալ` հարգո՞ւմ են մարդիկ իրեն, թե՞ ոչ:
Երբ լրագրողներից մեկը նկատել է, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ընտրողների մասնակցության ցածր տոկոս է գրանցվել, Վարդան Ղուկասյանը թույլ չի տվել ավարտել միտքը և նշել է.
«Ճիշտն ասած այդ հարցին ես չեմ ուզում անդրադառնալ, ձեզ սենսացիաներ են պետք, և ես բարեպաշտ ձևով, ժպիտով, ինչ-որ եղել է նախկինում, հիմա նույնությամբ, որ դուրս եկա, էն ողորմածն եմ լինելու, էն եկեղեցակառուցողն եմ լինելու: Մի խոսքով, ես այդպես ապրելու եմ, իմ երկիրը սիրելով, ժողովրդին սիրելով, գնահատելով: Բայց ձեր վատությունը, լրատվական կառույցներ, թող ձեզ մնա»:
Հարցին, թե շնորհավորելո՞ւ է Գյումրիի նորընտիր քաղաքապետին, Վարդան Ղուկասյանը պատասխանել է. «Եթե տեսնեմ լեգիծիմ…լեգիծիմ, իրոք ժողովրդի կողմից ընտրված մարդկանց, անպայման կշնորհավորեմ»: «Հենարան»-ի լրագրողը հետաքրքրվում է, թե նա կասկածի տա՞կ է դնում ընտրությունների արդյունքները, ինչին Վարդան Ղուկասյանը պատասխանում է մի քանի անգամ կրկնելով. «Ես տեղում չեմ եղել»:
Կուսակցություն փոխելու մասին չի մտածում, քանի որ ինչպես ինքն է ասել, ինքը երբեք կուսակցություն չի փոխել: Ավելին, ասել է, որ իր բնավորությամբ ինքը կուսակցական չէ, այլ «ավելի հոգևոր եմ, ավելի ազատ եմ: Ես կուսակցությունից թռնող չեմ, այլ` թռցնող եմ»:
Ղուկասյանը նաև պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ է զրահապատ մեքենայով շրջում. «Տղա ջան, դու փոքր ես, չես հիշի, իմ վրա կրակեցին, մինչև էդ գործը չբացահայտվի, մինչև աղջկաս նշանածի գործը չբացահայտվի, ո՞վ լինի, որ չերթևեկի զրահապատ մեքենայով»:
Վարդանիկի որդին գնացել է «արջ բռնելու», իսկ ոստիկանները նրան են փնտրում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում