ԲՀԿ-ում դժգոհ են «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ոչ հստակ ընդդիմադիր կեցվածքից ու նյութերի որակից
Նախագահական ընտրություններին շեմին ԲՀԿ-ն «Կենտրոն» հեռուստաընկերությունում փոփոխություններ է ձեռնարկել: Ըստ ԲՀԿ-ում շրջանառվող լուրերի` ղեկավարությունը մասնավորապես դժգոհ է լրատվականի ոչ հստակ ընդդիմադիր կեցվածքից, նյութերի որակից: Պահանջը սա է` պետք է լրատվականը սուր լինի` երկրի սոցիալական վիճակին համահունչ: Պետք է գերակշռեն կառավարությանը քննադատող նյութերը, որպեսզի արդարացված լինի իրենց պահանջը վարչապետին փոխելու վերաբերյալ: Այս համատեքստում չի բացառվում, որ փոխվի նաև լրատվականի ղեկավարը, ու որոշ լրագրողներ, որոնք իրենց տեղը կզիջեն ավելի սուր գրիչ ունեցողներին: Այս մասին գրել է «Հրապարակը»: