Բաղդասարովը «Արմավիան» Էռնեկյանին է վաճառե՞լ
«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հաստատել է մամուլում տեղ գտած լուրը, թե ներկայումս բանակցություններ են ընթանում ընկերության բաժնետոմսերը վաճառելու շուրջ:
«Երեք տարի բոլորը մեր փոխարեն ասում էին, որ վաճառում ենք, այժմ մենք ենք այդ մասին ասում»,-ասել է նա: Վերջինս չի մանրամասնել, թե ում հետ են ընթանում բանակցությունները: «Արմավիայից», սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում չեն հերքել, որ օրերս իտալացի գործարարներ են այցելել «Արմավիա» և ծանոթացել աշխատակազմի հետ: Չեն հերքել նաև, որ խոսքն ընկերության բաժնետոմսերի ամբողջական վաճառքի մասին է: Այսինքն, գործարքից հետո «Արմավիան» կլինի ոչ թե Բաղդասարովի, այլ ուրիշի սեփականությունը:
Ի դեպ, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ Էդուարդո Էռնեկյանը 2008-ին գնեց իտալական «Վոլարե» ավիաընկերությունը, ինչը պաշտոնապես հաստատվեց: Հնարավո՞ր է, որ «Արմավիա» այցելած իտալացիները հենց «Վոլարե»-ի ներկայացուցիչներն են, և պոտենցիալ գնորդն էլ Էռնեկյանն է. այս հարցերին «Արմավիայի» մամուլի քարտուղարը երեկ պատասխանել է. «Չեմ կարող ոչինչ ասել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները