Նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանին
Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ սկսել է բանակցություններ վարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նույնիսկ ասվում է, որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են:. գրել է «Ժողովուրդ»-ը:
«Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոչ հաստատել, ոչ հերքել է լուրը, իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքել է: «Մեզ մնում է ավելացնել, որ «Ժառանգության» նկատմամբ ԲՀԿ-ականների դրսևորած ընդգծված բացասական վերաբերմունքը (նաև իրենց լրատվամիջոցներով) նկատելիորեն փոխվել է. և գուցե Րաֆֆուն պաշտպանելու մասով որևէ հայտարարություն չարվի, բայց միմյանց չցեխոտելու շուրջ բանակցությունների արդյունքում հաստատ պայմանավորվածություն ձեռք կբերվի: