Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ
Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր`«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Ս. Տռուզյանի խոսքով, խափանման միջոցի վերաբերյալ հարց չի բարձրացվել, խոսքը վերաբերում է գործում Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց «Սիվիլիթա» հիմնադրամի բողոքը, որով հիմնադրամը պահանջում էր չեղյալ համարել Ազգային անվտանգության ծառայության կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Նշենք, որ հիմնադրամը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) մեջ: Հարուցված է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ-ի հատկանիշներով:
Նախորդող հրապարակում`
«Սիվիլիթաս»-ի դատական գործընթացին, փաստաբանի կարծիքով, կհաջորդի Օսկանյանի անձեռնմխելիության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները