Փարիզում Զիդանի արձանն են տեղադրել
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի հանրահայտ գլխով հարվածի պատվին Փարիզում արձան է տեղադրվել, հայտնում է ռուսական լրատվամիջոցները:
Այսպիսով, 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի բոլորին հայտնի դրվագը իր տեղն է գտել արվեստում: 5 մետրանոց արձանը տեղադրվել է Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի ու մշակույթի ազգային կենտրոնում: Քանդակը ներկայացնում է, թե ինչպես է Զիդանն իր սափրած գլխով հարվածում է իտալացի Մարկո Մատերացցիին: Դրանից հետո Զիդանը հեռացվել էր դաշտից, իսկ Իտալիան հաղթել էր Ֆրանսիային հետխաղյա 11 մետրանոցներով:
Ֆուտբոլիստների և մարզիչների հուշարձաններն աշխարհում հազվադեպ չեն, սակայն կենդանի խաղացողների հուշարձաններն այդքան էլ շատ չեն: Զիդանի արձանից 2 շաբաթ առաջ Ստամբուլում պաշտոնապես բացվել էր Ֆեներբահչեի բրազիլացի հարձակվող Ալեքսի արձանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում