Հայերը մասնակցել են ԱՄՆ ականազերծման ուսուցողական ծրագրին
Սեպտեմբերի 27-ին, Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի Գեներալ-մայոր Լիի Տաֆանելին և Պաշտպանութան Նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետևել են Մարդասիրական ականազերծման և փորձագիտական հայկական կենտրոնի 22 զինծառայողների և քաղաքացիական մասնագետների մասնակցությանը ԱՄՆ կողմից ֆինանսավորված ականազերծման ուսուցողական ծրագրին. ԱՄՆ Ռազմական Համագործակցության գրասենյակի և Եվրոպական Հրամանատարչության կողմից ֆինանսավորված ծրագիրը Էջմիածնում գտնվող Հայաստանի Ականազերծման կենտրոնին ապահովում է ուսուցողական ծրագրով և սարքավորումներով:
Ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, ականազերծման ուսուցողական ծրագիրը իրականացվում է սեպտեմբերի 17-ից 28-ը և նպատակաուղղված է ականների պատշաճ տեղային նշման և մաքրման հմտությունների զարգացմանը:
Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանի նորաստեղծ Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոնին տրամադրել է 20 ականորսիչներ և ականազերծման գործիքներ: Ուսուցողական ծրագիրը իրականացնում են Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի նեռկայացուցիչները և ԱՄՆ Մարդասիրական ականազերծման և ուցուցողական կենտրոնի մեկ քաղաքացիական ներկայացուցիչ: