ԲՀԿ. Սա քաղաքական հետապնդում է ոչ միայն Վ.Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը facebook-յան իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդի հայտարարությունը, որում մասնավորապես ասված է.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ:
Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստան»-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները