ՀԱԿ ակտիվիստների գործով դատը հետաձգվեց
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը դատարանից, պատճառը պաշտպանական կողմի ծանրաբեռնված լինելն է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:
Հիշեցնենք` հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Մեղադրող կողմը Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացնում է դատախազ Հակոբ Մարտիրոսյանը: Դատավորների կազմում են բացի Դանիելյանից, նաև Աղրամանյանն ու Թադևոսյանը:
Մինչև դատական նիստի մեկնարկը Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց փոքր ակցիա տեղի ունեցավ, և մի խումբ մարդիկ` «Բորենիներ թաթներդ հեռու մեր տղաներից», «Ազատություն մեր տղաներին» գրություններով պաստառներով պահանջում էին ազատ արձակել երիտասարդներին:
Նախորդող հրապարակում`
Դատավորը դահլիճում քմծիծաղող էր փնտրում. ՀԱԿ ակտիվիստների գործը Վերաքննիչ դատարանում է