Փորձագետ. Բանակցային պրոցեսի շարունակականությունը՝ կոնֆլիկտի էսկալացիան զսպող գործոն
«Ի տարբերություն պաշտոնական Բաքվի, Հայաստանի քայլերն ուղղված են իրավիճակի կայունությանն ու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հայկական կողմը նույնիսկ Սաֆարովի արտահանձման պայմաններում, սառնասրտություն դրսևորելով ամրապնդել է բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- Panorama.am-ի հարցին, թե հայկական կողմը կոնկրետ ինչ քայլեր է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած մտահոգության առնչությամբ` «վերադառնալ ԼՂ բանակցությունների բուն թեմային»,-պատասխանեց փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումներում համանախագահները քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները և կոչ արել կողմերին վերադառնալ ԼՂ բանակցությունների բուն թեմային: Համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին ամիսներին բանակցություններում շոշափելի առաջընթացի բացակայության առնչությամբ»:
«Անխոս, այս հայտարարությունից ևս պարզ է դառնում, որ միջնորդների համար նույնպես տեսանելի է ան փաստը, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը բանակցային բուն գործընթացից և քննարկման առարկա դարձնել բանակցային գործընթացի առանձին դետալներ, ինչով պրոցեսի բուն էությունը այլ՝ ոչ արդյունավետ հուն է տեղափոխվում»,- նշեց Տ. Աբրահամյանը:
Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է հետևեն հիմնախնդրի լուծման խնդրում արդյունք գրանցելու հարցում, փորձագետը նշեց. «Ասել, որ բանակցային գործընթացում առհասարակ դրական միտումներ չեն նկատվում, կարծում եմ սխալ կլինի: Դրանց շարունակականությունն արդեն իսկ արդյունք է: Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանության, շփման գծում ժամանակ առ ժամանակ նկատվող սադրիչ գործողությունների, ինչպես նաև՝ Ադրբեջանի ռազմական բյուջեի անընդհատ աճի պայմաններում, բանակցային պրոցեսի շարունակականությունն իր բուն նպատակից բացի, կոնֆլիկտի էսկալացիան զսպող գործոն է հանդիսանում:
Իսկ բանակցություններում շոշափելի արդյունքի հասելու համար նախևառաջ անհրաժեշտ է Ադրբեջանին «տեղավորել» կառուցողական դաշտում: Իսկ երբ այդ երկիրն իր քայլերով անընդհատ խոչընդոտներ է հարուցում բանակցային գործընթացում, հասարակությանն իր պաշտոնական քաղաքականությամբ պատերազմ «պարտադրում», շարքային մարդասպաններինհերոս հռչակում, դեռևս անհնար է խոսել բանակցությունների կոնկրետ արդյունքի մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները