Քոչարյանը վերջնական որոշում է կայացրել. նա չի մասնակցելու նախագահական ընտրություններին
«Ժողովուրդը» հղում անելով իր մոսկովյան աղբյուրներին՝ գրել է, որ վերջին օրերին Մոսկվա մեկնած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես կայացրել է իր որոշումը. նա չի մասնակցելու 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Թեև շատ քաղաքական ուժեր նրա մասնակցությունը չէին բացառում, տարաբնույթ վերլուծություններ էին անում Քոչարյանի հնարավոր վերադարձի շուրջ, սակայն երկրորդ նախագահի մերձավորները պնդում են, որ Քոչարյանն առայժմ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի:
Թերթը փորձել է լուրը ճշտել Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, ավանդույթի համաձայն, թերթի զանգերն անպատասխան է թողել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները