«Յուվենթուսի» մարզիչը մեղադրվում է սպանության մեջ
Թուրինի «Յուվենթուսի» մարզիչ Մասսիմո Կարերան, ով խաղադաշտում փոխարինում է Անտոնիո Կոնտեին, մեղադրվում է ոչ միտումնավոր սպանության մեջ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Դեպքը տեղի ունեցել գրեթե 1 տարի առաջ: Կարերայի մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով մահացել են 2 աղջիկ: Մարզչի փաստաբանները հայտարարում են, որ Կարերայի մեքենան բախվել է «Ֆորդին», երբ այն արդեն վթարի է ենթարկված եղել:
Նշենք, որ դատարանը դեպքի առնչությամբ իր վճիռը կհայտնի հոկտեմբերի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա