Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է (լրացված)
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը ու ծառայության ևս մի քանի պաշտոնյաններ ձերբակալվել են: Այդ մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
«Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով` վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ անցած տարի Վերահսկիչ պալատը ստուգումներ էր անցկացրել նախկինում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած սոցիալական ապահովության ծառայությունում և բացահայտել անհավանական խախտումներ. մասնավորապես, հայտնաբերվել էր մահացած մարդկանց մի մեծ ցուցակ, որոնց անունով երկար ժամանակ կենսաթոշակ է հատկացվել։ Ստուգումների արդյունքների հրապարակումից հետո նախագահ Սարգսյանի հանձնարարությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքից ազատեց Վազգեն Խաչիկյանին:
Այնուհետև Հայաստանի սոցիալական ապահովության 51 տարածքային կազմակերպություններում կատարած ստուգումների արդյունքում Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողական տեսչությունը բացահայտած խախտումներով 500 էջանոց հաշվետվություն էր մայիսի 11-ին ուղարկելդատախազություն:
2009-2010թթ. կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Սեպտեմբերի 18-ի դրությամբ, քրեական գործից անջատվել և դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր՝ 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ՝ դատապարտվելով մինչև 7 տարվա ազատազրկման: Դատարան ուղարկված քրեական գործերով պետության պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 14 մլն դրամ, որից վերականգնվել է ավելի քան 12 մլն դրամը:
Խաչիկյանը կասկածվում է ՀՀ քր. օր.-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ, 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետերով և 314-րս հոդվածով նախատեսված նախատեսված արարք կատարելու մեջ:
Հիշեցնենք, օրեր առաջ` սեպտեմբերի 18-ին կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում սեպտեմբերի 18-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում