Միլանում հայ աշակերտները բրոնզե մեդալների են արժանացել
Մեր աշակերտների օլիմպիական հաջողությունները շարունակվում են: Սեպտեմբերի 23-ից Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 81 երկրի 304 աշակերտ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայաստանցի աշակերտներն արժանացել են երկու բրոնզե մեդալի: Բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանը:
Այսպիսով, 2012թվականին Հայաստանի հավաքականը միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ` 1 արծաթ և 11 բրոնզ: Աստղագիտության միջազգային օլիմպիադան դեռ առջևում է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան