Orange-ն աջակցում է Հայաստանում կանաչ տնտեսության ձևավորմանը
Այսօր մեկնարկել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնած «Կանաչ տնտեսություն» խորագրով առաջին կոնֆերանսը, որի գլխավոր աջակիցն է Orange Արմենիա ընկերությունը: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց Գործատուների համաշխարհային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության ռազմավարության սկզբունքները, եվրոպական երկրներում կիրառվող առաջադեմ մոդելները, Հայաստանում տեղայնացման փորձն ու օրինակները, այդ թվում` «Լավագույն փորձը «Օրանժ Արմենիա» ընկերության օրինակով» զեկույցով հանդես եկավ Orange-ի ներկայացուցիչը:
«Գիտակցելով «կանաչ» տնտեսության կարևորությունը Հայաստանի և ողջ աշխարհի համար` մենք խրախուսում ենք էկոլոգիական աշխատաոճը մեր ամենօրյա կյանքում` սահմանելով էներգիայի, ջրի, վառելիքի սպառման չափանիշեր, կրթելով մեր աշխատակիցներին, իրականացնելով թղթի վերամշակում: Սակայն Orange-ն այս միջոցառման գլխավոր գործընկերն է ոչ միայն նշված պատճառներով, այլ նաև որովհետև կարծում ենք, որ մեր ջանքերն անօգուտ կլինեն, եթե չխրախուսենք էկո-պատասխանատու կեցվածքը երկրում առհասարակ, չկիսվենք մեր փորձով և չմիավորենք մեր ջանքերը այլոց հետ, ովքեր ունեն նույն համոզմունքները: Հուսով ենք, որ այս կոնֆերանսը օգտակար կլինի այդ առումով»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են