ԲՀԿ նիստն ավարտվեց. Օսկանյանն ու մյուս ԲՀԿ-ականները կարտահայտվեն երկուշաբթի (տեսանյութ)
Երկուշաբթի Ազգային ժողովի նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր քաղաքական դիրքորոշումը կհայտնի Վարդան Օսկանյանին անձեռնմխելությունից զրկելու մասին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի վերաբերյալ: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ գրասենյակում հրավիրած նիստից հետո հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԳ նախարար, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախկին նախագահ Վարդան Օսկանյանը:
Շենքից դուրս գալուց լրագրողները մի քանի հարց հասցրեցին ուղղել նրան: Օսկանյանը կրկնեց իր ավելի վաղ արած հայտարարությունը` մեղադրանքը անհիմն է, քաղաքական պատվեր է իրականացվում:
Նա ասաց, երկուշաբթի ամեն ինչի մասին տեղյակ կլինեն: Հարցին, թե բանը կարո՞ղ է հասնել ձերբակալության, պատասխանեց` «Չգիտեմ, այդ մասին դատախազը կորոշի»:
Լրագրողները հետաքրքրվեցին, ի՞նչ է կարծում Օսկանյանը, իր գործընկեր պատգամավորները թո՞ւյլ կտան, որ բանը հասնի ձերբակալության, Օսկանյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ իմ կուսակցության գործընկեր պատգամավորները հստակ կարտահայտեն իրենց կարծիքը»:
Հարցին, թե ինչու ԲՀԿ-ն մինչ այժմ որևէ քաղաքական դիրքորոշում չի հայտնել, քրեական գործի վերաբերյալ, Օսկանյանը պառասխանեց. «Ամեն ինչ պարզ կդառնա երկուշաբթի»:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր`«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի խոսքով, խափանման միջոցի վերաբերյալ հարց չի բարձրացվել, խոսքը վերաբերում է գործում Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները