Վթարի ենթարկված զինծառայողը մահացել է
Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում սեպտեմբերի 24-ին վթարի ենթարկված զինծառայող, շարքային Գրիգորի Կիրակոսյանը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, այսօր մահացել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվական կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «ԳԱԶ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում դուրս էր եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ:
Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից ավելի վաղ հայտնել էին, որ շարքային Գոռ Գնելի Գալստյանը, գիտակցության չգալով, սեպտեմբերի 25-ին, ժամը 00:20-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացել էր:
Իսկ շարքայիններ՝ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով /մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հարուցվել էր քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան