Սիրիական ծրագրով կրթության դպրոցում դասերը մեկնարկելու է հոկտեմբերի 8-ից
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց՝ սիրիահայ այն աշակերտների համար, ում ծնողները նախընտրել են կրթության այդ ծրագիրը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սիրիահայ աշակերտների ցուցակագրումը կընթանա հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, Նար-Դոսի անվան N14 դպրոցում:
Աշակերտները Հայոց լեզու (արևելահայերեն) և Հայոց պատմություն առարկաները կուսումնառեն արտաժամյա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան