Կրթական ժամանակակից լաբորատորիա` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցող 29 բուհից 16-ն ապահովվել են տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով: Բուհերում հարմարավետ ուսումնական միջավայր ստեղծելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է այն համոզմունքից, որ ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդների կիրառումը հավասարապես կարևոր է մարզերում:
Հիշեցնենք, որ 3 տարի առաջ կազմակերպված դասախոսության արդյուքում, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները հասցրել են ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կուտակած փորձին և բացահայտել հաջողության հասնելու ընկերության գաղտնիքը: Այսօր արդեն` եկել է նորարարական տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվելու, լիարժեք մասնագիտանալու և ապագայում`գիտելիքները երկրի տնտեսության զարգացմանը ծառայեցնելու ժամանակը:
Հայաստանի հեռահողորդակցության առաջատար օպերատորը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը համալրել է 12 նոր` առավել հզոր համակարգիչներով ապահովված, ինտերնետ հասանելիությամբ լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով: Կրթական այդ լաբորատորիայում տեղադրված է լազերային տպիչ, դասախոս-ուսանող արդյունավետ հաղորդակցությանը նպաստող ինտերակտիվ գրատախտակ իր լուսարձակով և` փոխանջատիչ: Համալսարանի ՏՏ լաբորատորիայում կգործի նաև Wi-Fi անկյուն:
«Համացանցի տեղեկատվական հզոր բազան կարելի է հրաշալի ծառայեցնել կրթության նպատակներին: Դա թույլ կտա տնտեսել ժամանակը, բարձրացնել տեղեկացվածության մակարդակը և ձեռք բերել արագ որոշումներ կայացնելու հմտություն: Նման պայմանների առկայությունը կարևոր է` ուսանողներին մասնագիտացման հարցում ուղղորդելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է կրթության ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի դարձնել նաև մարզերի ուսանողությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան