Դպրոցներում պետք է բացառել տետրերի, օրագրերի վաճառքը. Աշոտյանի հանձնարարականն է
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ստորագրել` ուղղված ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին` ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքային տետրերի, օրագրերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, միաժամանակ, նախարարը համապատասխան գրություններով դիմել է նաև Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին` նման հանձնարարականներ տալ իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տ նօրեններին:
ԿԳՆ-ից հիշեցնում են, որ հանրապետությունում գործող 1396 դպրոցներից ՀՀ ԿԳՆ ենթակայության են ընդամենը 132 ուսումնական հաստատություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան