Քյարամ Ամոյանը վատացավ. Բանդայի գործով դատը հետաձգվեց (լուսանկարներ)
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց` բանդայի անդամ, մեղադրյալ ազգությամբ եզդի Քյարամ Ամոյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց, որ նրա հետևից շտապօգնության խումբ է եկել, և նա տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Պապոյանը տեղեկացրեց, որ իրենք ավելի ուշ կկապվեն ՔԿՀ-ի հետ` պարզելու հնարավո՞ր է Քյարամ Ամոյանի հետագա մասնակցությունը դատական նիստերին:
Այդ պատճառով էլ դատավոր Պապոյանի որոշմամբ նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 12:00-ն:
Երբ դատարանի դահլիճից դուրս էին բերում ամբաստանյալներին, նրանց հարազատները դժգոհեցին դահլիճում լցված ոստիկաններից, որ թույլ չեն տալիս տեսնվել իրենց հարազատների հետ: Քյարամ Ամոյանի քույրը հուզված, լացակումած կանգնեց դահլիճի նստարանների վրա ու բացականչեց. «Ո՞ւր է իմ եղբայրը, ինչի՞ է վատացել, թողեք տեսնեմ նրան»: Ոստիկանները նրան իջեցրին նստարանների վրայից ու հորդորեցին դուրս գալ դահլիճից:
«Խայտառակություն է, էս ինչ եք անում, անմեղ մարդկանց տարել նստացրել եք, հասկանո՞ւմ եք ինչ եք անում», -դահլիճում հայտարարեց բանդայի անդամ, ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:
Ամբաստանյալներից մեկի մայրն էլ լացում էր: «Հո տեռորիստներ չեն, որ սենց շրջապատել եք, թողեք տեսնենք նրանց», -ասում էր որդուն տեսնելու միջոցներ փնտրող մայրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանի դահլիճում ուժեղացված հսկողություն էր, դահլիճի նստարանների երեք շարքը զբաղեցրել էին ոստիկանները: Դատարան էին եկել նաև տուժողները:
Նախորդիվ` Բանդայի գործն ուղարկվեց դատարան
«Բանդայի» գործով կալանավորված Քյարամի մայրը սպառնում է ինքնահրկիզվել հայ-թուրքական սահմանին
Բանդայի գործով կալանավորվածին չեն վիրահատում 10.000 ԱՄՆ դոլարի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին