Դատարանում ուժեղացված հսկողություն է. Մեկնարկում է հայկական բանդայի դատը
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կմեկնարկի նախորդ տարվա սեպտեմբերին Երևանում վնասազերծված բանդայի անդամների գործով դատավարությունը: Դատարանն այս պահին ուժեղացված հսկողության տակ է. դահլիճի նստարանների մեծ մասը շարքերով զբաղեցրել են տասնյակից ավել ոստիկաններ: Իսկ դահլիճից դուրս ազգությամբ եզդի, բանդայի անդամ Քյարամ Ամոյանի հարազատներն են հավաքված, որոնց բոլորին չի թույլատրվում մուտք գործել դատարանի դահլիճ` սահմանափակ տեղերի պատճառով:
Նշենք, որ բանդայի անդամ են և մեղադրյալի աթոռին են հայտնվել վեց մարդիկ` Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, և Քյարամ Ամոյանը: Բանդայի անդամների գործով տուժողներ են մի քանի նախկին պաշտոնյաներ:
Նախորդիվ` Բանդայի գործն ուղարկվեց դատարան
«Բանդայի» գործով կալանավորված Քյարամի մայրը սպառնում է ինքնահրկիզվել հայ-թուրքական սահմանին
Բանդայի գործով կալանավորվածին չեն վիրահատում 10.000 ԱՄՆ դոլարի պատճառով