Էրեբունի արգելոց-թանգարանը կներկայացնի առաջին անգամ ցուցադրվող 150-ից ավելի ցուցանմուշ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը այսօր Եվրոպական ժառանգության օրերին կմիանա «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով՝ ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը՝ հայտնաբերումից մինչ օրս:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թանգարանի ժամանակավոր ցուցասրահում այցելուին կներկայացվեն 50-ականներին և այսօր հայտնաբերված շուրջ 155 գտածոներ, որնցից 153-ը ցուցադրվում են բացառապես առաջին անգամ:
Ցուցահանդեսն ուղեկցվում է տասը թեմատիկ եռալեզու պաստառներով, որոնք պատմում են Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում Էրեբունի ամրոցի կարևորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի, ինչպես նաև հուշարձանի ուսումնասիրման բարդությունների մասին:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» թանգարանում, սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին (ք. Երևան, Էրեբունի փող. 38): Այն կգործի մինչև 2012թ. նոյեմբերի 29-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները