Օլիգարխների թիկնապահներին զինաթափելու գործընթացը մեկնարկել է. ուռկանում առայժմ ԲՀԿ-ին առնչվող «ձկներ» են»
«Հրապարակը» հիշեցնում է, որ ոստիկանությունը սկսել է զինաթափել օլիգարխների թիկնապահներին, քանի որ, բացի օրենքով թույլատրված դեպքերից, դա արգելված է:
Թերթը տեղեկացել է, որ վերջին 2 օրերին «զինաթափվել» են Բենզին Ռուբոյի` նախկին ԲՀԿ, ներկայումս ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանի և «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահները: Իսկ անդրանիկ զոհը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էր: Այսինքն` ուռկանում միայն ԲՀԿ-ին առնչվող «ձկներ» են»:
Վլադիմիր Գասպարյանը երեկ թերթի հետ զրույցում այս առումով նշել է, թե. «դա շարունակական գործընթաց է և վերաբերում է բոլորին»: «Տեսնես ե՞րբ է հերթը ՀՀԿ-ական օլիգարխներին հասնելու»,-գրել է թերթը՝ հավելելով, որ օպերացիան հիմնականում իրականացվում է երեկոյան ժամերին»: