Արամ Սարգսյանի առաջադրման հարցը դեռևս քննարկման փուլում է
Այսօր ԱՄՆ-ից Հայաստան կվերադառնա «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որը մեկնել էր սեպտեմբերի 22-ին` Արտակ Զեյնալյանի հետ: ԱՄՆ-ում նրանք հանդիպումներ են ունեցել թե հասարակական սեկտորի, թե Պետդեպի պաշտոնյաների հետ:
«Հրապարակի» հարցին` կառաջադրի՞ իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում, Արամ Սարգսյանն ասել է, որ նման որոշումը շատ հանգամանքներից է կախված լինում, իսկ ինքը երբեք հանուն պաշտոնի որոշումներ չի կայացնում, ժամանակը ցույց կտա: Անկախ նրանից` կդնի իր թեկնածությունն Արամ Սարգսյանը, թե ոչ, նա կդառնա այդ ընտրություններում արևմտյան առանցքը կոնսոլիդացնող կարևոր ներկայացուցիչներից մեկը, որի կենտրոնում, որոշ գնահատականներով, կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները