Լևոն Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին
Սան Պաուլոյում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտ» մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի արդյունքով ավարտեց Մագնուս Կառլսենի հետ պարտիան: Առաջատարը` Ֆաբիանո Կարուանան, պարտության մատնեց Ֆրանցիսկո Վալեխոյին և 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 6 միավորով երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը հաշվետու տուրից հետո 5 միավորով եզրափակում է Կառլսենը:
Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը խաղաղ դաշն կնքեց Սերգեյ Կարյակինի հետ մրցակցությունում: Այժմ նա իր ակտիվում 4 միավոր ունի և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Վալեխոն ու Կարյակինը 2-ական միավորով բաժանում են 5-6-րդ տեղերը:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Կարուանան է: Վալեխոն կխաղա Կարյակինի, Անանդը` Կառլսենի հետ: Այնուհետև իմաստուն խաղի վարպետները պայքարը կշարունակեն` տեղափոխվելով իսպանական Բիլբաո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա