Մ.Եսայան. Չեմ ընդունում, թե քաղաքական պատվեր է կամ ինչ-որ մեկն ուզում է սրանով լռեցնել Վ.Օսկանյանին
«Եթե դատախազությունը հարմար է գտել միջնորդագրով ներկայանալ Ազգային Ժողով, սա նշանակում է, որ ինչ-որ փաստեր կան: Թեև ինքս դեռ ծանոթ չեմ այդ միջնորդագրին»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես կգնահատի վերջին ներքաղաքական զարգացումները նշեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը:
Այդուհանդեիձ, շարունակեց պատգամավորը, որևէ արտառոց բան ինքը չի տեսնում, քանի որ խորհրդարանում եղել են նախադեպեր, երբ դատախազությունը դիմել է այս կամ այն պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց անմեղությունն ապացուցելու. «Ես կարծում եմ սա այդ դեպքերից մեկն է և չեմ ընդունում, թե քաղաքական պատվեր կա կամ ինչ-որ մեկն ուզում է սրանով լռեցնել Վ.Օսկանյանին: Մենք շատ լավ գիտենք, որ մարդիկ ցանկացած տեղից ու ցանկացած իրավիճակում իրենց ասելիքը կարողանում են ասել` ձևերն ու հնարավորությունները գտնում են ասելու անկախ այն բանից իրենք անձեռնմխելի են, թե ոչ»,- հավելեց Մ.Եսայանը:
Հիշեցնենք, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ին միջնորդագիր է ներկայացրել ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հիշեցնենք նաև, որ երեկ երեկոյան ԲՀԿ քաղխորհուրդը տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես ասված է, որ ԲՀԿ-ն ամենը գնահատում է հետևյալ կերպ` սա ոչ միայն հետապնդում է Վ.Օսկանյանի, այլև ԲՀԿ-ի դեմ:
Նախորդիվ` ԲՀԿ. Սա քաղաքական հետապնդում է ոչ միայն Վ.Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները