
Սևակ, շախմատիստ Տիգրան Պետրոսյան. առաջիկա 15 օրերի ընթացքում կտեղադրվի ևս 7 արձան
Շարլ Ազնավուրի հրապարակում սեպտեմբերի 27-ին` Մհեր Մկրտչյանի կոտրված արձանն արդեն վերանորոգված է և շուտով կզբաղեցնի իր տեղը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց արձանի քանդակագործ Սուրեն Մելքոնյանը` նշելով, որ արձանը կվերադառնա միայն, երբ հարակից տարածքում տեսախցիկներ կտեղադրվեն: Քանդակագործի կարծիքով` արձանի հետ կատարվածը զուտ պատահականություն է և որևէ միտում չի եղել: «Երևի ինչ-որ մեկը ցանկացել է պոկել տակառիկը, որը շատ փոքր տարածքով մակերերսի վրա է ամրացված... կամ էլ դա իմ ճակատագիր է. իմ հեղինակած «Կինտոյի» արձանն էլ բրոնզից էր, ոտքերից կտրեցին տարան», - ասաց նա:
Ըստ բանախոսի` երբ գարնանը մեկնարկեցին արձանի ստեղծման աշխատանքները, հրաժարվեցին այն բրոնզից պատրաստելու գաղափարից, քանի որ «դա իր չափերով կոթող չէ»:
Սուրեն Մելքոնյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա 15 օրերի ընթացքում կտեղադրվի ևս 7 արձան, որոնցից մեկը Պարույր Սևակի, իսկ մյուսն էլ` շախմատիստ Տիգրան Պետրոսյանինը, բոլորն էլ նույն նյութից:
«Նորից կավից է լինելու, դա շատ ամուր նյութ է, եթե անգամ վրան նստեն, չի կոտրվի: Բոլոր արձաններն էլ նախատեսված են նստարանների վրա տեղակայման համար, որ մարդիկ կարողանան շփվել, ծանոթանալ նրանց հետ»,-ասաց նա:
Անդրադառնալով արձանի կոտրելու փաստով հարցուցված քրեական գործին և փոպհատուցմանը` քանդակագործը չցանկացավ նշել արձանի արժեքը և այն կոտրելու արդյունքում պատճառված վնասը` նշելով, որ վնասը ավելի շատ հոգեբանական է:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան