ՊԲ առաջապահ զորամասերն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել մարտական դիրքերը պաշտպանելու համար
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը հուսալիորեն պաշտպանելու համար: