Հայտնաբերվել է խախտում «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրած սփրեդում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում իրականացրել է ստուգում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում «Վիտանի» սփրեդը (150գ չափածրարված) մանրէաբանական ցուցանիշներով (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր) չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշման պահանջներին: Այս մասին նշված է Ծառայության պաշտոնական կայքում:
Սփրեդը արտադրված է 16.08.12թ.-ին և պիտանի է մինչև 16.10.12թ.:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել նշված արտադրատեսակը: