Քաղաքագետ. «ԲՀԿ-ն անընդհատ վերաբաշխման խնդրի առջև է կանգնած»
«Բարգավաճ Հայաստանը» րոպեն մեկ ինչ-որ «նամյոկներ» ա տալիս, թե կարող է համագործակցել իշխանության հետ էս պայմաններով, էն պայմաններով: ԲՀԿ-ն ընտրություններից հետո, երկու շաբաթ գաղտնի բանակցություններ էր անում, և ոչ մի բացատրություն չտվեց: Այսինքն` անընդհատ վերաբաշխվելու խնդիր է դրված, որի մասին անընդհատ ասում են»,-անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես ԲՀԿ-ի որդեգրած գործելաոճին, «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սամվել Սարգսյանը:
«Իշխանության կողմից էլ ինչ-որ քայլեր են լինում. Մեկ էլ տեսար` վայ, «Բարգավաճին» սենց արեցին, նենց արեցին: Ի՞նչ արեցին, ոչ մի լուրջ բան»-նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները