Վիլանովա. «Այժմ մենք պատրաստ չենք մեր հնարավորությունների 100 տոկոսով»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան պատմել է մրցաշրջանի մեկնարկում կատալոնյան գրանդում տիրող վիճակի մասին:
«Խաղերի մեծ մասն անցկացրեցինք բարձր մակարդակով, սակայն որոշ հանդիպումներում գոհ չէի թիմի ցուցադրած խաղամակարդակից: Դա ստիպում է մտածել, բայց ես վստահ եմ, որ մրցաշրջանի ընթացքում կկարողանանք ավելացնել: Այժմ մենք պատրաստ չենք մեր հնարավորությունների 100 տոկոսով:
Ուզում եմ ընդգծել ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստականության աստիճանը: Ճիշտ է` հիմա թիմում վնասվածք ունեցողները շատ են, ինչը բարդացնում է մեր դրությունը: Այդուհանդերձ, մենք սովոր ենք խաղալ այդ ռիթմով և առանց առանցքային կատարողների»,- Վիլանովայի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա